Գենդերային հավասարության, Թրաֆիքինգ և Մարդու իրավունքներ սեմինար քննարկում


Բարև ձեզ: Նորից ձեզ հետ ես եմ`Սաթինե Սաքանյանս: Ես մարտի 18-ին միջին և մեծ տարիքի կանանց համար կազմակերպել էի սեմինար քննարկում գենդերային հավասարության, թրաֆիքինգի և մարդու իրավունքների վերաբերյալ:Կցանկանայ տեղեկացնել , որ սեմինարը նախորոք կազմակերպված չեր:Միտքը հանկարծակի ծագեց , երբ ներկա կանայք սկսեցին բողոքել իրենց իրավունքների ոտնահարումից: Ճիշտ է մեր մասնակիցները բողոքում էին, բայց նրանք կարծում էին , որ կանայք միշտ պետք է ունենան իրենց տեղը և այդ տեղը տղամարդկանցից ցածր է:ՈՒզում եմ նշել որ երիտասարդ աղջիկները նույն կարծիքին են և դա ավելի է զարմացնում իմ նման մտածողներին: Հուսով եմ սեմինարը հետագայում արդյունքներ կունենա:Հիմա անցնեմ մեր սեմինարի երկրորդ փուլին:Այս փուլը վերաբերում էր թրաֆիքինգին, ևս մեկ ակտուալ թեմա մեր օրերի համար:Մասնակիցները բավականին մեծ գիտելիքներ ունեին այս թեմայի շուրջ:Սկզբում քննարկեցինք ՄԱԿ-ի որոշումը, այնուհետև ես թեմային վերաբերող պատմություններ կարդացի իսկ ներկա կանայք էլ ոգեշնչվելով դաժան պատմություններից նախ և առաջ քննադատեցին, իսկ հետո բերեցին այլ թրաֆիքինգի օրինակներ: Սեմինարը եզրափակեցի <<Մարդու իրավունքներ>> թեմայով: Անկեղծ ասաց այս թեման ինչպես առաջինը վերաբերում էր կին տղամարդ հավասարությանը, բայց այնուամենայնիվ հետաքրքիր անցավ, ներկաները ավելի մեծ ոգեվորությամբ էին խոսում և կարող եմ ասել, որ արդեն նկատվում էր առաջին սեմինարի թողած հետքը, որը բավականին մեծ էր:Եվ վերջում ուրախացնող էր այն փաստը , որ ես կարողացա ռեալ ազդեցություն ունենալ տարիքով կանանց վրա:













Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն