Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը, թե չէ շատ կփոշմանեք:

1. The Chronicles of Georgia կամ Stonehenge of Tbilisi՝ Թբիլիսիի քարերի հուշարձան

Թբիլիսիում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, բայց կա մի վայր որը չպետք է բաց թողնել, դա Թբիլիսիի քարերի հուշարձանն է: Այն կարծես թանգարան լինի բաց երկնքի տակ:
Թբիլիսիի քարերի հուշարձան հասնելու համար մեքենայով ձեզնից կպահանջվի մոտավորապես 20-30 րոպե:
Այս հուշարձանի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Նա ծնվել է 1934 թ-ին: Ավարտել է Թբիլիսիի Արվեստի Ակադեմիան: Հիմա նա ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:
Հուշարձանի կառուցում սկսել է 1985թ-ին և մինչ օրս շարունակվում է:
Հուշարձանի վերին հատվածում քանդակված են Վրաստանի բոլոր թագավորները, թագուհիները, և այն անձիք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վրաստանի կառուցման և բարելավման հարցում: Իսկ ներքևի հատվածում պատկերված է Հիսուսի կյանքը:



Հուշարձանի դիմաց կանգնեցված է Սուրբ Նինոյի խաչը, այն կնոջ, ով քրիստոնեությունը առաջին անգամ բերել է Վրաստան: Իսկ հետևի հատվածում գտնվում է մի մատուռ, որը կոչվում է՝ Սուրբ Մերի:



2. Երբ այցելում եք Թբիլրիսի բաց մի թողեք հնարավորությունը Ֆունիկուլյարով բարձրանալու Մթածմինդա զբոսայգին: 

Ֆունիկուլյարով բարձրանալիս անպաամն նստեք հենց դիմացի հանտվածում, որպեսզի ընթացքում կարողանաք վայելել  ամբողջ քաղաքի հմայքը: Փորձեք այնպես դասավորել ձեր ժամանակը, ոպեսզի քաղաքը տեսնեք վերևից և՛ ցերեկը, և՛ գիշերը:Ձեզ հարկավոր է 2 լարի պլաստիկ քարտ ձեռք բերելու համար(վաճառվում է տոմսարկղում)։
Ֆունիկուլյարի արժեքը 2.5 լարի է ՝ 09: 00-ից մինչև կեսգիշեր, բայց 00: 00-ից հետո ուղևորության գինը 3 լարի է։


710 մետր բարձրության լեռան վրա կա մեծ զվարճանքի պուրակ երեխաների և մեծահասակների համար՝
սրճարաններ🍩☕️🍨
Ատրակցյոններ🎡🎠
հեռուստաաշտարակ🗼
🌉Թբիլիսիի դիտարժան տեսարանը այդ բարձրունքից։
Մթածմինդա զբոսայգում կան տարատեսակ ատրակցյոններ, որոնք անմիջապես իրենց գունագեղությամբ գրավում են: Կարելի է ասել այն նախատեսված արկածներ սիրող մարդկանց համար:  Եվ եթե անգամ ատրակցյոնների սիրահար չեք նրանք ձեզ էլ կգրավեն: Այս զբոսայգուց նույնպես երևում է ամբողջ քաղաքը:



3. Խաղաղության կամուրջ

Խաղաղության կամուրջը Կուր գետի վրա է և գտնվում է Մետտեխի և Բարատաշվիլի կամուրջների միջև: Կամուրջը բաղկացած է 156  մետրանոց պողպատե կարկասից: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թ-ին: Իմիջայլոց այստեղ կարող եք ունենալ գեղեցիկ ֆոտոսեսյա, ինչպես որ մենք….

4. Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում: Նա այդ տանը ապրել է մոտավորապես տասնմեկ տարի իր ընտանիքի հետ: Այդ տարներին Թումանյանի հյուրընկալ օջախ են այցելել Ղազար Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը:
Այդ տարիներից բավական ժամանակ է անցել, սակայն Թումանյանի տունը հյուրընկալ է մնացել: Այցելելով թանգարն ամեն մի քայլին զգում ես նրա ներկայությունը: Թերևս մենք քիչ ժամանակ ունեինք, բայց թանգարանի աշխատակիցները այդ կարճ ժամանակահատվածում փորձեցին իրենց իմացածը մեզ փոխանցել: Այնտեղ մենք հանդիպեցինք Պետրոս Ադամյանի անվան թատրոնի տաղանդավոր դերասանուհի Մելանյա Բարսեղյանին, ով մեզ համար Սուրբ Նարեկացի կարդաց:
Իսկ ես հնարավորությունը բաց չթողեցի և ասմունքեցի Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որը դրված էր սեղանիկին:




5. Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն

Հայ հասարակական գործիչների և հայ գրողների պանթեոնի մասին քչերը գիտեն:
Պանթեոն տանող ճանապարհը անցնում է Սամեբա տաճարի կողքով: Հայ մշակույթի գործիչների պանթեոնը հիմնվել է  1962 թ-ի մարտի 17-ին Խոջիվանքի հայկական գերազմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով: Պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների:


Comments

Popular posts from this blog

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն