"Առողջություն,Առողջ ապրելակերպ,Առողջարար սնունդ և ոչ առողջարար սնունդ" սեմինար քննարկում...
Մարտի 7-ին ես Սաթինե Սաքանյանս կազմակերպեցի <<Առողջություն,Առողջ ապրելակերպ,Առողջարար սնունդ և ոչ առողջարար սնունդ>> թեմաներով սեմինար։Սեմինարը կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդի աշակերտների հետ,բացի `աշակերտներից ներկա էր նաև աշակերտական խորհուրդի ջոկատավարը։Սեմինարի սկզբում քննարկեցինք <<առողջություն>> թեման,խոսեցինք լնդերի հիվանդություններից,ինչքան հաճախությամբ պետք է լվալ ատամները։Քննարկեցինք սննդակարքի ափսեն,թե ինչ սննդամթերքից ինչքան պետք է օգտագործել։Այդ ամենից հետո կազմակերպեցի երկու հետաքրքիր խաղ,աշակերտները բաժանվեցին երկու խմբի։Առաջին խաղի կանոնները`տրված են առողջարար և ոչ առողջարար սնունդներ և հարկավոր էր սնունդները իրարից տարանջատել,և աղյուսակի տեսքով ներկայացնել։Մյուս խաղում տրվաց էր ուտելիքներ,և պետք էր դասակարգել ըստ սննդի խմբերի,ապա գրելու էին իրենց սիրելի ուտելիքները և պատկանեցնեին խմբերին։Կարդացել եմ ջրի օգտակարության մասին նյութ և կարդալուց հետո քննարկել ենք այդ նյութը։Եվ վերջում ես ունեի սեմինարի վերաբերյալ հարցեր թղթի վրա գրված,4 համարձակ մասնակիցները մոտեցան ինձ և վերցրեցին իրենց համապատասխանեցված հարցերը։Նրանք այդ հարցերին պատասխանեցին բավարար։
Մասնակիցնեիր պատասխաններից հետո ես հասկացա ,որ սեմինարը հաջողվել է։Նյութերը օգտվել էի իհարկե Գլո-ի ամառային դպրոցի մասնակցի գրքույկից։
Սիրով`
Սաթինե Սաքանյան
Comments
Post a Comment