1915 թ. Հայոց Ցեղասպանություն



Մասիս Սարը ՎԿԱ
Թուրքը մի օր ծնկի ԿԳԱ ... !!!


 Խանգարե՞լ, ինչի՞ համար…Գարուն էր չեկած ամառ՝Փուլ եկավ երկնակամար,Ձյուն մաղեց մեր բաց գլխին,Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես…— Գարուն ա, ձուն ա արել…*Ձորերը շիրիմ դառան,Վիհերը՝ գերեզմանոց.Ջուրը մեր տունն ա տարել…*Մեր հողը, մեր հայրենին,Մեր երկիրն ամայացավ,— Սեւ հագիր, սեւսիրտ մարե…Հինավուրց տոհմիկ մի ազգՉմեռա՜վ, այլ…մահացա՛վ.— Գարուն ա, ձուն ա արել…Գարուն էր, Ամառ եկավ,Ձագ հանեց ձորում կաքավ,Իսկ հայը զրկվեց ձագից.*Իր մորից, հորից, յարից,Իր բնից ու աշխարհից.…Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ*Աշխարքում ով մոռանա՝Ջուխտ աչքով թող քոռանաԳառնարած-հովիվ-նախրորդԵտ չեկան սար-ձորերից…*Երկրի մեջ մարդ չմնաց՝Մարդ թաղեր մարդու նման…Ա՜խ մնար մեկը գոնեՈւ կանչէր.— Դլէ յամա՜ն…*Ջահերը վառ մնացինԺամերգվող եկեղեցում,Ժամհարին կախ տվեցինՊարանից զանգակատան…Ջաղացից աղուն բերողԱլրոտված խեղճ գյուղացունԻր սայլը դագաղ դարձավ,Մայրն ընկավ՝ ծիծը թողածԻր թմբլիկ մանկան բերնում.Ծծի տեղ ցից խրելով՝Խեղդեցին մինուճարին…*Ով ծաղիկ հաց էր թխում՝Խորովվեց թոնրի ծխում…Ով հասել ուխտատեղի,Վառել էր մոմը դեղին,Մոմի դեմ իջել էր ծունրՈւ հայցում էր Աստըծուն,Որ բաշխի մի լաճ տղա,—Իր արյամբ մոմը մարեց՝Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն— Խոցեցին ու ջնջեցինՀատեցին հաստ ու բարակՀոշեցին ու տանջեցին,Փշրեցին, տվին կրակ.Վաթեցին արյուն-արցունք,Ներկեցին ձոր ու բարձունք,Քանդեցին երկինք մի լուրթ,Մորթեցին մի ժողովուրդՀացառատ մի ողջ աշխարհՍարքեցին փշրանք-նշխար,Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում,—Ուզեցին մի հայ թողնել,Եվ այն էլ…թանգարանում…— Գարուն ա, ձուն ա արել…

Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն