Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Երբ կարդում եմ այս բանաստեղծությունը հոգումս սկսում է մի խառնաշփոթ տեղալ, գարունը հպվում է հոգուս լարերին և չի հեռանում: Արևն էլ իր փոքրիկ, բայց պայծառ շողերով սկսում է հալեցնել ձմռանը հոգուս մեջ բույն դրած սառցաբեկորին:
Գարունը այն եղանակն է, որին խելագառի պես սիրահաևված եմ ծննդյանս օրից ի վեր: Սիրում եմ քեզ իմ գարուն, դու իմ կյանքի ծաղկունքն ես:
Երբ գալիս է գարունը հոգիս խելագառի պես սկսում է ժպտալ, փայլել՝ ուրաղության բերկրանքից: Սկսում է որոնել, գտնել նորը, լուսավորը, ձգտելով հասնել՝ հնարավորին և անհանրին:
Գարունը ինձ համար նոր հորիզոնների ուղի է, որը կանգնեցնում է ինձ ճիշտ ճանապարհին: Հուսով եմ այս գարուննել բացառություն չի լինի և ինձ կուղեկցի դեպի կյանքի լուսավոր ուղիներով:
Գարուն է պայծառ մի անուշ գարուն,
Գարուն է գարուն:
Գարունն է կարծես մեր դուռը թակում
Բերելով սեր ու անգին ջերմություն:
Գալտ բարի իմ պայծառ գարուն,
Բեր քո հետ կյանքի ջերմությունն անգին
Սերը անմոռաց և բարությունը,
Բարություն սփռիր այս կյանքի վրա:
Սիրով՝ Սաթինե Սաքանյան
Comments
Post a Comment