Աշունը և Սեպտեմբերի 1-ը

Նորից գիշեր , նորից մթություն, նորից թախիծ , նորից տխրություն: Աշնան դռներն են կամացուկ բացվում և մեզ այնտեղ հրավիրում: Աշնանային գիշերվա մթության մեջ գրիչն ձեռքս առնելով որոշեցի գրել իմ տասերկուերորդ սեպտեմբերի 1-ի մասին: Աշուն ասելով հասկանում ենք թախիծ, բայց սեպտեմբերի 1-ը բացառություն է: Սեպտեմբերի 1 ասելով հասկանում ենք՝ փուչիկներ, ծաղիկներ, նվերներ, շաաատ շաաատ բարի մախթանքներ: Այսօր ամբողջ աշխարհը տոնում է գիտելիքի օրը: Ինձ այսօր թվում էր թե տարիները հետ են գլորվել, և այս երեխաներին տեսնելով իմ դպրոցական կյանքը մի ակնթարթի պես անցավ իմ աչքի առջև: Կարծես հեքիաթում լինեի աչքիս դիմաց փոքր – փոքր, սիրուն – սիրուն երեխաներ կյանքի դպրոց էին ոտք դնում, և դեռ նոր – նոր պետք է սկսեն քայլել գիտելիքների աշխարհում: Այսօր աշնանային առաջին օրն է՝ սեպտեմբերի 1-ը: Այսօր շատ ու շատ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին և այսուհետև պետք է սկսեն քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով: Իսկ ես արդեն տասերկուերորդ անգամ ոտք դրեցի իմմ հարազատ դպրոց, որը այս տար...