Աշունը և Սեպտեմբերի 1-ը

Նորից գիշեր , նորից մթություն, նորից թախիծ , նորից տխրություն: Աշնան դռներն են կամացուկ բացվում և մեզ այնտեղ հրավիրում:
Աշնանային գիշերվա մթության մեջ  գրիչն ձեռքս առնելով որոշեցի գրել իմ տասերկուերորդ սեպտեմբերի 1-ի մասին:
Աշուն ասելով հասկանում ենք թախիծ, բայց սեպտեմբերի 1-ը բացառություն է: Սեպտեմբերի 1 ասելով հասկանում ենք՝ փուչիկներ, ծաղիկներ, նվերներ, շաաատ շաաատ բարի մախթանքներ:  Այսօր ամբողջ աշխարհը տոնում է գիտելիքի օրը:
Ինձ այսօր թվում էր թե տարիները հետ են գլորվել, և այս երեխաներին տեսնելով իմ դպրոցական կյանքը մի ակնթարթի պես անցավ իմ աչքի առջև: Կարծես հեքիաթում լինեի աչքիս դիմաց փոքր – փոքր, սիրուն – սիրուն երեխաներ կյանքի դպրոց էին ոտք դնում, և դեռ նոր – նոր պետք է սկսեն քայլել գիտելիքների աշխարհում:
 Այսօր աշնանային առաջին օրն է՝ սեպտեմբերի 1-ը: Այսօր շատ ու շատ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին և այսուհետև պետք է սկսեն քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով: Իսկ ես արդեն տասերկուերորդ անգամ ոտք դրեցի իմմ հարազատ դպրոց, որը այս տարի պետք է ավարտեմ:
Հրաշալի և խանդավառ տոն է սեպտեմբերի 1-ը և՛ մանուկների, և՛ մեծահասակերի համար: Հրաշալի տեսարան է, երբ երեխաները իրենց ծնողների ձեռքը բռնած մտնում են գիտելիքների լուսավոր աշխարհ, որտեղ նրանց գրկաբաց և մայրաբար դիմավորում է իրենց ուսուցչուհին:
Ուրախալի է տեսնել թե ինչպես են այն անուշիկ և փոքրիկ երեխաները իրենցից մեծ պայուսակներով շտապում դպրոց որպիզի գրաճանաչ դառնան:
Այսօր նրանք ստացան բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ: Նրանք էլ իրենց խոսքն ասեցին, իսկ ավելի ճիշտ իրենց երազանքները: Մի երեխայի խոսքեր դրոշմվեցին ամուր սրտիս մեջ:
Այդ փոքրիկն ասաց.
_Ես  ցանկանում եմ դառնալ նախագահ որպիզի իմ հայրենիքին օգնեմ ուժեղ լինել և դիմակայել թշնամու դեմ:
Շաատ հպարտացա այդ հայրենասեր զավակով: Որովհետև նա այս տարիքից հայրենասեր զավակ է  մեծանում, իր հայրենիքին սիրող և նվիրված: Հպարտանալու փաստ է, որ մեր փոքրիկ երեխաները իրենց փոքրիկ սրտերում այդքան շաաատ հայրենասիրություն են պահում:
Եվ այսպիսով ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ բոլոր առաջին դասարանցիներին: Նրանց մախթելով կանաչ ճանապարհ, լուսավոր ուղի գիտելիքների հեքիաթային աշխարհում: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ նաև ուսուցիչներին և աշակերտներին: Ուսուցիչներին մախթելով անսպառ եռանդ և համբերություն, իսկ աշակերտներին՝ նորանոր գիտելիքների, նպատակների իրականցման հեքիաթային ուսումնական տարի:

Սիրելի առաջին դասարանցիներ գիտելիքների աշխարհը սպասում է ձեզ:

Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն