Ecocamp


Բարև ձեզ: Ես Սաթինե Սաքանյանն եմ: Լոռու մարզի Բազում Գյուղից: Համացանցում տեսնելով Ecocamp ծրագրի հայտադիմումը շաաատ ուրախացա, և որոշոցի անպայման հայտը լռացնել, որովհետև ինձ շաաատ հետաքրքրեց այնտեղ ուսուցանվող թեմանեը: Հայտը լրացնելուն պես ամեն վարկյան սպասւմ էի թե, երբ են զանգահարելու և ասելու, որ ես ընտրվել եմ: Օրերը անցնում էին, բայց ոչ զանգում էին, և ոչել էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկում: Մի արևոտ և պայծառ օր լսելով հեռախոսիս զանգը անհապաղ վերցեցի լսափողը: Զանգահարողը Լևոն Չիլինգարյանն էր: Նա հայտնեց ինձ, որ ես այն 21 երջանիկներից մեկն եմ ով պետք է մասնակցի Eco ճամբարին: Ուրախությանս չափ չկար, լսափողը անջատելուն պես սկսեցի թռչկոտալ, ուրախությունից գոռալ: Սպասված օրը եկավ, և ես Eco ճամբաի մասնակիցների և ղեկավարների հետ ուղևորվեցի Մարգահովիտ գյուղ: Ecocamp ծրագրի կազմակերպիչնեն են՝ Լևոն Չիլինգարյանը, Հեղինե Մարգարյանը, Էֆրիդա Եգանյանը և Անահիտ Թումանյանը:

                                                                                                                                   
 Ճամբարի առօրյայի առաջին վարկյանից ամեն ինչ սկսվեց ուախ և զվարթ:


Նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր ղեկավարներ, նոր ժպիտներ ու նորանոր կարծիքներ: Հեքիաթային Ecocamp-ի առօրյայի առաջին օրն սկսվեց: Մեկս մյուսիս հետ ծանոթացանք խաղերի միջոցով: Ծանոթացանք ոչ ֆորմալ կրթությանը, ստացանք գիտելիքներ կայուն զարգացման վերաբերյալ: Ճաշեցինք: Իդեպ մեզ համար ճաշատեսակները պատրաստում էին ճամբարի կազմակերպիչների՝ կամավոր մայրիկները: Քննարկեցինք թե ինչ է էկոմտածելակերպը: Գնահատեցինք օրն և ընթրեցինք: Այսքանից հետո սկսում էր ազատ ժամանակը, և մենք ամբողջ խմբով քննարկում էինք թե ինչ ենք ցանկանում անել: Եվ մենք առաջին օրը նախընտրեցինք պարել, և կազմակերպեցինք դիսկոտեկ:











Հեքիաթային Ecocamp-ի առօրյայի երկրորդ օրն սկսվեց: Երգի ձայնից արթնանալով սկսեցինք արագ արագ հագնվել, լվացվել և գնալ մարզվելու: Մինչ մենք մարզվում էինք մեր կամավոր խոհարարները մեզ համար պատրաստում էին նախաճաշը: Եվ մենք մարզանքն ավարտելուն պես գնացինք նախաճաշելու: Քննարկեցինք <<Կոնֆլիկտներ>> հասկացությունը, տեսակները, լուծման տարբերակները: Քննարկեցինք <<Սոցիալական դերը և իշխանության կապը>>: Երկրորդ օրն մենք նաև ունեցանք հյուրեր: Առաջին հյուրն էր Արտաշես Սերգոյանը՝ դասընթաց <<Peace Dealogue>> ՀԿ: Երկորդ հյուրը՝ Աննա Զաքարյան: Նա մեզ ներկայացրեց Ֆորում թատրոնի մեթոդները: Եվ մենք ճամաբրի մասնակիցներով կարճ ժամանակում բեմադրեցինք <<Մարդու իրավունքներ>>-ը  ֆորում թատրոնի ձևաչափով:               
 Դասընթաց ունեցանք <<Առողջ ապրելակերպի>> վերաբերյալ:

 Գնահատեցինք օրը: Եվ երեկոյան խարույկ վառեցինք: Խարույկի շուրջը պարեցինք, երգեցինք: Եվ ուրախ տրամադրությամբ գնացինք քնելու:






Հեքիաթային Ecocamp-ի առօրյայի վերջին օրն սկսվեց: Արթնանալով գնացինք մարզվելու և նախաճաշեցինք: Ծանոթացանք կամավորության գաղափարին: Այս թեման վարեցին Էֆրիդա Եգանյանը և Peace Corps-ի կամավոր Mary Harty: 

Գնացինք արշավի: Ճիշտ է ճանապարհը քարքարոտ էր և հեռու, բայց մեզ այդ ամենը չէր խանգարում ուրախ ժամանակ անցկացնելու համար: Հենց արշավի ժամանակել մեզ միացավ Յոգայի խումբը և այնտեղ մեզ ծանոթացրեցին առողջ ապրելակերպին և յոգային: Ունեցանք ճաշ անտառում: Վերադառնալով արշավից ծանոթացանք Flesh Mob-ի մեթոդներին: Ճամբարի ղեկավարները մեզ հանձնեցին հաստատող փաստաթուղթ, որ մենք մասնակցել ենք Ecocamp ծրագրին: Որի համար մենք շաաատ  ուրախացանք:

                                                                                        









Վերդառանլով Վանաձոր տեղի ունեցավ շաաատ սպասված Flesh Mob-ը՝ Հայքի հրապարակում և Արցախ պուրակում: 
















 Flesh Mob-ից հետո սկսվեց տխուր մի պահ, որը մեկ բառով կարող ենք անվանել բաժանում:  Մենք չէին ցանակում իրարից բաժանվել: Մեկս մյուսիս մի քանի անգամ գրկելով,լացելով,  հրաժեշտ տալով բաժանվեցինք իրարից: Բայց այս բաժանումը միայն տարացքային է: Երբեք և ոչինչ չի կարող բաժանել մեր այս մեծ ընկերությունը:                                                                                                     


                                                                                       
 Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին այսպիսի հիանալի ճամբար կազմակերպելու, նոր գիտելիքների և նոր ընկերների համար:    Շնորհակալություւււււււււււնննննն:

Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն