Ես ԳԼՕ-ից հետո




Ես Սաթինեն եմ 2013թ-ի ԳԼՕ ամառային դպրոցի շրջանավարտ: Ապրում եմ Լոռու մարզի Բազում գյուղում: ԳԼՕ-ից հետո բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան իմ առօրյա կյանքում: ԳԼՕ-ն ինձ տվեց այնպիսի գիտելիքներ, որոնք ինձ պետք կգան ամբողջ կյանքիս ընթացքում: ԳԼՕ-ն իմ առջև բացեց բազում նոր հնարավորությություններ ուսման մեջ ավելի առաջ գնալու համար: Ես դարձա ավելի ակտիվ , շփվող, համառ, նախաձեռնող:Եվ դրա օրինակ է նաև դպրոցում՝ իմ տնտեսագիտության խմբակի նախագահ դառնալը: Իհարկե այն հեշտությամբ ինձ չտրվեց, սակայն եթե ցանկանում ես հասնել հաջողության կամ բարձունքի պետք է պայքարես: Ես այս խմբակում ակտիվ էի և հնարավորթյուն ունեցա ի ցույց դնել իմ հմտությունները: Այս խմբակը իմ շնորհիվ ունեցավ հաջողություններ: Իդեպ շատ էի կարոտում Գլօ-ում անցկացրած օրերը և դրա համար որոշեցի սեմինար կազմակերպել , իմ համայնքի երեխաներին նույնպես ընդգրկելով այդ ակտիվ կյանքի մեջ: Առաջի սեմինարը՝ <<Գենդերային հավասարություն>> թեմայով: Թեման պատահական չէր ընտրված, այն ընտրվեց այն նպատակով որպեսզի իմ հասակակիցներին ուսանեմ, որ կանանց և տղամարդկանց մեջ խտրականություններ չպիտի դրվեն: Այս թեմայով սեմինարներ եմ կազմակերպել երկու անգամ առաջինը` 12-16 տարեկանների, երկրորդը` 39-65 տարեկանների, համար:Երկու սեմինարների միջև տարբերությունը ահռելի էր: Երիտասարդները կարծում էին, որ տղամարդը և կինը հավասար էակներ եին, իսկ տարիքով ավելի մեծերը կարծում էին, որ կանայք միշտ պետք է ունենան իրենց տեղը և այդ տեղը տղամարդկանցից ցածր է:
  Ինձ համար մեծ ձեռքբերում և նաև պատասխանատվություն է ընտրվել ԳԼՕ 2014 ամառային դպրոցում կրտսեր ջոկատավար: Հուսով եմ կլինեմ լավ ջոկատավար իմ թիմի համար և իմ փորձը կփոխանցեմ նրանց:
Իմիջիայլոց Գլo-ի շհնորհիվ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, որը ընդգրկում է հիանալի մարդկանց, որոնք այլ կերպ են նայում շրջապատում կատարվող գործողություններին: Կարծում եմ, որ Գլo-ի շհնորհիվ ես դարձա իմ հասարակության համար պիտանի մարդ, մարդ ով նոր հասկացողություններ մտցրեց այդ հասարակության մեջ: Գլօ-ից հետո ամեն ինչ ուղակիորեն փոխվեց` փոխվեց մտածելակերպս, փոխվեց առորյաս, ինչպես նաև ընկերներիս վերաբերմունքը դեպի ինձԻնձ շրջապատող մարդիկ այլ աչքերով սկսեցին նաել ինձսկսեցին ձգտել հասնել ավելիինԻսկ ես ԳԼՕ-ից ստացած գիտելիքները լրացնելով շարունակում եմ առաջ շարժվել:
Սիրով՝ 
Սաթինե
Գլօ ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար

Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն