ԳԼՕ-ն փոխեց ԻՆՁ

Ես Սաթինեն եմ` ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացմանամ ամռային դպրոցի 2013 թվականի շրջանավարտ: 2013թ-ին ԳԼՕ-ն ինձ շաաատ գիտելիքներ տվեց: Ես սովորեցի թիմում աշխատել, լինել լիդեր, հաղորդակցվել, իմ կարծիքը արտահայտել և երբեք չմտածել, որ սխալ կարծիք կա, որովհետև չկան սխալ կարծիքներ,կան տարբեր կարծիքներ: ԳԼՕ-ն նոր հնարավորությունների և ձեռքբերումների դպրոց էր ինձ համար: Այստեղ ես ձեռք բերեցինոր ընկերներ, որոնցից ես շատ բան եմ քաղելու դեռ կքաղեմ: Ես ցանակնում էի հայտնվելԳԼՕ կոչվող հեքիաթում կրկին: Սկսեցի տարբեր թեմաներով սեմինարներ կազմակերպել իմ համայնքում, որպեսզի նորից ԳԼՕ գնալու շանսեր ունենամ: Եվ դա ինձ մոտ հաջողվեց. ես այս տարի կրկին հայտնվեցի ԳԼՕ հեքիաթում՝ այս անգամ որպես կրտսեր ջոկատավար: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք շատ գիտելիքներ ստացանք: Այս անգամ սովորեցի լինել լավ լիդեր իմ խմբի համար, լինել համբերատար, արագ և ճիշտ կողմնորոշվել, աջակցել և հասկանալ բոլորին:ՈՒրախ եմ, որ ԳԼՕ ամառային դպրոցի կազմակերպիչներն ինձ երկրորդ անգամ հնարավորություն տվեցին հայտնվել ԳԼՕ կոչվող հեքիաթում:
                                                                                                   

                                                                                                   

Սաթինե Սաքանյան, 16 տարեկան
ԳԼՕ 2014 կրտսեր ջոկատավար
Բազում, Լոռի

Comments

Popular posts from this blog

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

1915 թ. Հայոց Ցեղասպանություն