Posts

Ճամփորդիր Հասմիկ Ներսիսյանի հետ☀️

Image
Թբիլիսին գունագեղ տարբերակով բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել Հասմիկ Ներսիսյանի օգնությանը: Ահա որոնք են նրա հետ ճամփորդելու առավելությունները՝  Աղջկական ճամբորդություն✈️🧳  Տեսարժան վայրերի այցելություն որոնց մասին քչերը գիտեն  Արկածային ժամանց💥🎡🗼🎠🗺  Ջ երմ մթնոլորտ☀️  Սիրուն աղջկական ֆոտոներ📸🎥  Ֆիրմննի նախաճաշ հենց Հասմիկի կողմից🥐☕️🥞  Երեկոյան ֆիլմի դիտում🎬🎞  Թիթիզ մասկաներ 🧖🏻‍♀️ Թբիլիսին ոտքից գլուխ տակնուվրա անելու համար մեզնից պահանջվեց երեք օր: Մենք այցելել ենք հետևյալ վայրերը՝ • Թբիլիսիի քարերի հուշարձան • Մթածմինդա զբոսայգի ֆունիկուլյարով • Խաղաղության կամուրջ • Հովհաննես Թումանյանի տուն թանգարան • Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն • Սամեբա տաճար • Հավլաբար թաղամաս • Սուրբ Գևորգ եկեղեցի • Old Tbilisi թաղամաս • Ճոպանուղի • Galleria Tbilisi Հասմիկը ճամփորդության ամեն վարկյանը դարձնում է յուրահատուկ, անմոռանալի և հիշարժան: Իսկ աղջկական ճամբորդությունից լավ ճամփորդույուն հաս...

Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը

Image
Երբ այցելում եք Թբիլիսի պարտադիր այցելեք այս գեղեցիկ վայրերը, թե չէ շատ կփոշմանեք: 1. The Chronicles of Georgia կամ Stonehenge of Tbilisi՝ Թբիլիսիի քարերի հուշարձան … Թբիլիսիում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, բայց կա մի վայր որը չպետք է բաց թողնել, դա Թբիլիսիի քարերի հուշարձանն է: Այն կարծես թանգարան լինի բաց երկնքի տակ: Թբիլիսիի քարերի հուշարձան հասնելու համար մեքենայով ձեզնից կպահանջվի մոտավորապես 20-30 րոպե: Այս հուշարձանի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Նա ծնվել է 1934 թ-ին: Ավարտել է Թբիլիսիի Արվեստի Ակադեմիան: Հիմա նա ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Հուշարձանի կառուցում սկսել է 1985թ-ին և մինչ օրս շարունակվում է: Հուշարձանի վերին հատվածում քանդակված են Վրաստանի բոլոր թագավորները, թագուհիները, և այն անձիք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վրաստանի կառուցման և բարելավման հարցում: Իսկ ներքևի հատվածում պատկերված է Հիսուսի կյանքը: Հուշարձանի դիմաց կանգնեցված է Սուրբ Նինոյի խաչը, այն կնոջ, ով քրիստոնեությունը առաջին անգամ բերել է Վրաստան: Իսկ հետևի հատվա...

Գարո՜ւն, գալդ բարի, իմ պայծառ գարուն

Image
Հոգիս արթնացավ հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, Ձյունն էլ արևի ջահել համբույրից Ուրախ լալիս է դաշտերի վրա: Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների` Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ, Գնամ ետևից ծիծեռնակների` Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ, Բարձրանամ կապույտ գահը լեռների` Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,- Հագնեմ ծիրանին արշալույսների,- Գարնան թագավոր ինձ թագադրեմ, Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ, Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ, Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն, Որ գարունները գան ու չգնան, Որ հավերժանան զմրուխտ դրախտով, Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, Որ մարդը ցնծա հավերժի բախտով: Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ, Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ, Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ, Երբ գարունները ողջ թագավորեմ… Երբ կարդում եմ այս բանաստեղծությունը հոգումս սկսում է մի խառնաշփոթ տեղալ, գարունը հպվում է հոգուս լարերին և չի հեռանում: Արևն էլ իր փոքրիկ,  բայց պայծառ շողերով սկսում է հալեցնել ձմռանը հոգուս մեջ բույն դրած սառցաբեկորին...

ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՆՈՐ ՇՐՋԱՆ Է ՍԿՍՎՈՒՄ

Image
Ինչպես մենք` երիտասարդներս, կարող ենք օգնել մեր երկրի բաելավմանը մեր ներկա աշխատանքով։ Մտածում էի, և վերջապես օրերից մի օր գտա այս հարցի պատասխանը: Ճիշտ մասնագիտություն ընտրել: Քո ապագա մասնագիտությունը պետք է հետաքրքրի քեզ և մոտ լինի քո բնավորությանը: Օրը եկավ, և ես նույնպես պետք է ընտրեի իմ ապագա մասնագիտությունը: Մի քանի տարի է, ինչ այս հարցը տանջում է ինձ, ցավոք, ես չէի կողմնորոշվում: Առաջին դասարան. -Ուզում եմ, ուզում եմ ուսուցչուհի դառնալ: Հինգերորդ դասարան. -Ուզում եմ թարգմանչուհի դառնալ: Ութերորդ դասարան. -Ուզում եմ լրագրող դառնալ: Իններորդ դասարան. -Ուզում եմ դերասանուհի դառնալ: Տասներորդ դասարան. -Ուզում եմ էքսկուրսավար դառնալ: Տասնմեկերորդ դասարան. -Ուզում եմ քաղաքագետ դառնալ: Եկավ վճռական պահը` տասներկուերորդ դասարանը: Լուրջ որոշում էր սպասվում իմ նման ժպտերեսիկ ու ամեն հարցին թեթև նայող աղջնակին: Ցավոք, վերջնական պատասխան չունեի: Բայց արդեն ժամանակ չկար, պետք է արագ կողմնորոշվեի: Ինքս ինձ հարցեր տալով փորձում էի գտնել այս դ...

My favourite holiday

Image
My favourite holiday is Easter. I like this holiday very much and celebrate this holiday with enthusiasm. I look forward this holiday and  decorate the whol house with Easter's sympols.

Ողբերգական օր ամբողջ հայ ազգի համար

Image
Այսօր ի հիշատակ Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի մոմավառություն էր կազմակերպվել Լոռու մարզի Բազում գյուղի միջնակարգ դպրոցում տնօրեն Միխակ Ալավերդյանի նախաձեռնությամբ: Ներկաների կողմից աղոթք բարձրացվեց Առ Աստված` նահատակների հոգիների խաղաղության համար: Ես իմ ցավաքցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին և հայ ժողովրդին: Այս ամենը ցավ և տխրություն է ամբողջ հայ ազգի համար: Մեր հույսը պոքրիկ Սերյոժան էր՝ նրա կյանքը: Ցավոք նրան փրկել չհաջողվեց: Պետք չէ այս հարցը արյունով լուծել, եղեք հավասարակշռված:Եվ խնդրում եմ լինել միավորված, որպեսզի կարողանանք այդ սրիկային պատժել ինչպես պետքն է: Պետք չէ վնասել ինքներս մեզ մեր հայ ազգին:  Հուսանք որ այլեվս այսպիսի ողբերգություն չի ունենա հայ ազգը: Աստված ձեր հոգին լուսավորի:

Աշունը և Սեպտեմբերի 1-ը

Image
Նորից գիշեր , նորից մթություն, նորից թախիծ , նորից տխրություն: Աշնան դռներն են կամացուկ բացվում և մեզ այնտեղ հրավիրում: Աշնանային գիշերվա մթության մեջ  գրիչն ձեռքս առնելով որոշեցի գրել իմ տասերկուերորդ սեպտեմբերի 1-ի մասին: Աշուն ասելով հասկանում ենք թախիծ, բայց սեպտեմբերի 1-ը բացառություն է: Սեպտեմբերի 1 ասելով հասկանում ենք՝ փուչիկներ, ծաղիկներ, նվերներ, շաաատ շաաատ բարի մախթանքներ:  Այսօր ամբողջ աշխարհը տոնում է գիտելիքի օրը: Ինձ այսօր թվում էր թե տարիները հետ են գլորվել, և այս երեխաներին տեսնելով իմ դպրոցական կյանքը մի ակնթարթի պես անցավ իմ աչքի առջև: Կարծես հեքիաթում լինեի աչքիս դիմաց փոքր – փոքր, սիրուն – սիրուն երեխաներ կյանքի դպրոց էին ոտք դնում, և դեռ նոր – նոր պետք է սկսեն քայլել գիտելիքների աշխարհում:  Այսօր աշնանային առաջին օրն է՝ սեպտեմբերի 1-ը: Այսօր շատ ու շատ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին և այսուհետև պետք է սկսեն քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով: Իսկ ես արդեն տասերկուերորդ անգամ ոտք դրեցի իմմ հարազատ դպրոց, որը այս տար...