Posts

Showing posts from March, 2014

Իմ ,մայրիկիս և քույրիկիս ձեռքի աշխատանքները

Image
Արդեն պատրաստվում ենք <<Զատիկ>> - ին:

Գենդերային հավասարության, Թրաֆիքինգ և Մարդու իրավունքներ սեմինար քննարկում

Image
Բարև ձեզ: Նորից ձեզ հետ ես եմ`Սաթինե Սաքանյանս: Ես մարտի 18-ին միջին և մեծ տարիքի կանանց համար կազմակերպել էի սեմինար քննարկում գենդերային հավասարության, թրաֆիքինգի և մարդու իրավունքների վերաբերյալ:Կցանկանայ տեղեկացնել , որ սեմինարը նախորոք կազմակերպված չեր:Միտքը հանկարծակի ծագեց , երբ ներկա կանայք սկսեցին բողոքել իրենց իրավունքների ոտնահարումից: Ճիշտ է մեր մասնակիցները բողոքում էին, բայց նրանք կարծում էին , որ կանայք միշտ պետք է ունենան իրենց տեղը և այդ տեղը տղամարդկանցից ցածր է:ՈՒզում եմ նշել որ երիտասարդ աղջիկները նույն կարծիքին են և դա ավելի է զարմացնում իմ նման մտածողներին: Հուսով եմ սեմինարը հետագայում արդյունքներ կունենա:Հիմա անցնեմ մեր սեմինարի երկրորդ փուլին:Այս փուլը վերաբերում էր թրաֆիքինգին, ևս մեկ ակտուալ թեմա մեր օրերի համար:Մասնակիցները բավականին մեծ գիտելիքներ ունեին այս թեմայի շուրջ:Սկզբում քննարկեցինք ՄԱԿ-ի որոշումը, այնուհետև ես թեմային վերաբերող պատմություններ կարդացի իսկ ներկա կանայք էլ ոգեշնչվելով դաժան պատմություններից նախ և առաջ քննադատեցին, իսկ հետո բերեցին ...

"Առողջություն,Առողջ ապրելակերպ,Առողջարար սնունդ և ոչ առողջարար սնունդ" սեմինար քննարկում...

Image
Մարտի 7-ին ես Սաթինե Սաքանյանս կազմակերպեցի <<Առողջություն,Առողջ ապրելակերպ,Առողջարար սնունդ և ոչ առողջարար սնունդ>> թեմաներով սեմինար։Սեմինարը կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդի աշակերտների հետ,բացի `աշակերտներից ներկա էր նաև աշակերտական խորհուրդի ջոկատավարը։Սեմինարի սկզբում քննարկեցինք <<առողջություն>> թեման,խոսեցինք լնդերի հիվանդություններից,ինչքան հաճախությամբ պետք է լվալ ատամները։Քննարկեցինք սննդակարքի ափսեն,թե ինչ սննդամթերքից ինչքան պետք է օգտագործել։Այդ ամենից հետո կազմակերպեցի երկու հետաքրքիր խաղ,աշակերտները բաժանվեցին երկու խմբի։Առաջին խաղի կանոնները`տրված են առողջարար և ոչ առողջարար սնունդներ և հարկավոր էր սնունդները իրարից տարանջատել,և աղյուսակի տեսքով ներկայացնել։Մյուս խաղում տրվաց էր ուտելիքներ,և պետք էր դասակարգել ըստ սննդի խմբերի,ապա գրելու էին իրենց սիրելի ուտելիքները և պատկանեցնեին խմբերին։Կարդացել եմ ջրի օգտակարության մասին նյութ և կարդալուց հետո քննարկել ենք այդ նյութը։Եվ վերջում ես ունեի սեմինարի վերաբերյալ հարցեր թղթի վրա գրված,4 համար...

"Կոնֆլիկտներ" սեմինար քննարկում

Image
Նոյոմբորի 6-ին ես Սաթինե Սաքանյանս կազմակերպեցի սեմինար քննարկում <<Կոնֆլիկտներ >> թեմայով:Սկզբում ես ներկայացրեցի կոնֆլիկտներ թեման : Քննարկեցինք ինչ է կոնֆլիկտը,կենֆլիկտների առաջացման պատճառները,կոնֆլիկտների պատճառ ինչը կարող է լինել,կոնֆլիկտների տեսակները,կոնֆլիկտների արձագանքելու ոճերը:Նաև կազմակերպեցի հետաքրքիր մի խաղ որով մասնակիցները հասկացան թե ինչպես պետք է կոնֆլիկտները լուծել:Մասնակիցներից շատերը պատմեցին թե իրենք ինչպես են լուծում իրենց կոնֆլիկտները:Նաև ես հրավիրել էի ոււսուցիչների ովքեր մեծ հետաքրքրությամբ լսում էին սեմինարը:Եվ իհարկե վերջում մասնակիցները հասկացան ինչպես հարթել կոնֆլիկտները:

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ. սեմինար -քննարկում

Image
Սեմինարները կազմակերպել եմ Գլօ աղջիկների ամառային դպրոցում կազմակերպված ճամբարի ավարտից հետո, այնտեղից ձեռք բերված իմ գիտելիքները փոխանցելով իմ հասակակիցներին: Օգոստոսի 24-ին` ես Սաթինե Սաքանյանս, կազմակերպեցի սեմինար քննարկում << Գենդերային հավասարություն >> թեմայով:Սկզբում տեղի ունեցավ փոքրիկ խաղ, որի շրջանակներում փորձեցի մասնակիցներին ծանոթացնել միմյանց հետ:Այնուհետև խաղի միջոցով ներկայացրեցի գենդերային հավասարությունը, որի ընթացքում ներկաները բուռն վեճի բռնկվեցին: Կարծիքները բազմազան էին և հետաքրքիր: Բոլոր մասնակիցները ունեին իրենց առանձնահատկությունները, մտածելակերպը, գենդերային հավասարության վերաբերյալ իրենց հասկացողությունները: Մասնակիցներին ցույց տրվեց կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էին գենդերի բոլոր ճյուղերը: Ֆիլմից հետո մի փոքր քննարկեցինք ընտանեկան բռնությունը և կանանց ու աղջիկների առևտուրը: