ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՆՈՐ ՇՐՋԱՆ Է ՍԿՍՎՈՒՄ

Ինչպես մենք` երիտասարդներս, կարող ենք օգնել մեր երկրի բաելավմանը մեր ներկա աշխատանքով։ Մտածում էի, և վերջապես օրերից մի օր գտա այս հարցի պատասխանը: Ճիշտ մասնագիտություն ընտրել: Քո ապագա մասնագիտությունը պետք է հետաքրքրի քեզ և մոտ լինի քո բնավորությանը: Օրը եկավ, և ես նույնպես պետք է ընտրեի իմ ապագա մասնագիտությունը: Մի քանի տարի է, ինչ այս հարցը տանջում է ինձ, ցավոք, ես չէի կողմնորոշվում: Առաջին դասարան. -Ուզում եմ, ուզում եմ ուսուցչուհի դառնալ: Հինգերորդ դասարան. -Ուզում եմ թարգմանչուհի դառնալ: Ութերորդ դասարան. -Ուզում եմ լրագրող դառնալ: Իններորդ դասարան. -Ուզում եմ դերասանուհի դառնալ: Տասներորդ դասարան. -Ուզում եմ էքսկուրսավար դառնալ: Տասնմեկերորդ դասարան. -Ուզում եմ քաղաքագետ դառնալ: Եկավ վճռական պահը` տասներկուերորդ դասարանը: Լուրջ որոշում էր սպասվում իմ նման ժպտերեսիկ ու ամեն հարցին թեթև նայող աղջնակին: Ցավոք, վերջնական պատասխան չունեի: Բայց արդեն ժամանակ չկար, պետք է արագ կողմնորոշվեի: Ինքս ինձ հարցեր տալով փորձում էի գտնել այս դ...